25 11 2021

Երևանում վաճառվում է երեխաների համար նախատեսված զինվորական հավաքածու` թուրքական դրոշով

Երևանում վաճառվում է երեխաների համար նախատեսված զինվորական հավաքածու` թուրքական դրոշով

Մեր օրերի Հայաստանում արդեն քիչ բաների վրա կարող ես զարմանալ, բայց լռությունը ինչպես ծնում է, այդպես էլ խրախուսում է հանցագործություններ։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Նեկ Գրիգորյանը։

«Հիմա շատ վարկածներ կարելի է մեջբերել.

֊Կարողա թուրքական ապրանքը մտնում է Հայաստան այլ երկրի արտադրանքի պիտակավորմամբ։

֊Կարող է Չինաստանում չգիտեն Հայ թուրքական հարաբերությունների մասին։

֊Կարող է միամտաբար շփոթմունքը եղել։

֊Կարող է համապատասխան պետական վերահսկողության մարմնի բացակայության պատճառ լինել։

֊Կարող է պետական դավադրության արդյունք լինել։

֊Կարող է դասական բոզի տղության արդյունք լինել։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի խանութներում #ՊԵՏՔ_Է_ՉԼԻՆԻ #ԹՇՆԱՄՈՒ_ԴՐՈՇԸ։

Հարգելի #ԱՅԱՍՊԵՍԳրուպ ՍՊԸ֊ի սեփականատեր, եթե #Հայ եք, խնդրում եմ վերացնել այս խաղալիքները շուկայից, թե ոնց դա կանեք, դա ձեր խնդիրն է, բայց այն որ #թուրքական_դրոշը տեղ չունի ՀՀ տարածքում (նամանավանդ երեխաների խաղալիքների վրա) դա միանշանակ փաստ է։

Հ.Գ. Երբ աշխատաքցուհուն ասեցի տեղեկացնել Խանութի սեփականատիրոջը և վերացնել այս խաղալիքը ստենդից, պատասխանեց, որ դա իրա գործը չի։

Ենթադրում եմ որ արմատներով թուրք էր»,- գրել է օգտատերը։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ